10:10  ,  8 փետրվարի, 2016

Ալեգրին համաձայն է գլխավորել «Չելսին»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համաձայնել է ամռանը գլխավորել Լոնդոնի «Չելսին»:

Calciomercatoweb-ի համաձայն՝ իտալացի մասնագետն անգլիական ակումբի հետ կնքելու է քառամյա պայմանագիր՝ տարեկան 5.3 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում 2015-ի դեկտեմբերին Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է հոլանդացի Գուս Հիդինը, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս