00:14  ,  8 փետրվարի, 2016

Վարուժան Սուքիասյան. Նորեկները թողեցին լավ տպավորություն

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ամփոփել է Սոչիում կայացած հավաքը եւ խոսել առաջիկա ծրագրերի մասին:

«Հավաքը ծառայեց իր նպատակին: 3 ստուգողական հանդիպում անցկացրեցինք բավական ուժեղ թիմերի հետ: Ընդհանուր առմամբ, տղաների աշխատանքից գոհ եմ: Կրկին հարձակման գծում ի հայտ եկան որոշակի խնդիրներ, որոնք, կարծում եմ, շուտով կկարողանանք լուծել:

Բավական լավ տպավորություն թողեցին նորեկները: Դեռ կունենանք համալրումներ: Նոր ֆուտբոլիստներ կմիանան «Արարատին» ինչպես Երեւանում, այնպես էլ` ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում կայանալիք ստուգողական խաղերի ընթացքում արդեն վերջնականապես կկողմնորոշվենք մեկնարկային կազմի հարցում եւ կազմ ու պատրաստ կմոտենանք մրցաշրջանի երկրորդ կեսին»,- Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է «Արարատի» կայքը:

Հիշեցնենք, որ Սոչիում «Արարատն» անցկացրեց 3 ստուգողական հանդիպում` պարտվելով ռուսական «ԲՄԱ-Էներգիային» (0:1), «Բալթիկային» (0:2) եւ ոչ ոքի խաղալով Արմավիրի «Տորպեդոյի» հետ (1:1): Փետրվարի 14-ից 24-ը «Արարատը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում, իսկ փետրվարի 20-ին կմրցի ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով