09:09  ,  8 փետրվարի, 2016

Զիդան. Նեյմարը հիանալի ֆուտբոլային շոումեն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղաոճի մասին:

«Չեմ կարող շատ բան ասել Նեյմարի մասին: Նա լավ է խաղում: Որոշ ֆուտբոլիստներ սիրում են նրան, ոմանք էլ՝ ոչ: Դա նորմալ է, որ որոշ թիմերի դուր չեն գալիս Նեյմարի հնարքները, բայց նա հիանալի ֆուտբոլային շոումեն է: Երկրպագուներին դուր են գալիս այդպիսի խաղացողները»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբը հետաքրքրված է բրազիլացի հարձակվողով եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում