21:53  ,  7 փետրվարի, 2016

«Չելսին» փրկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեցին անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիները հաղթանակը բաց թողեցին ավելացված ժամանակում:

«Մանչեսթեր Յունայթեդը» նկատելի առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո էլ հյուրերն ավելի լավ տեսք ունեին, իսկ 61-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Չելսիի» դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը: Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մի քանի անգամ հյուրերին փրկեց գոլից: Այնուամենայնիվ, վերջնամասում «Չելսին» մեծացրել էր ճնշումը եւ ավելացված ժամանակում բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» չի կարողանում հաղթել 2012-ի հոկտեմբերից: Լուի վան Գալի թիմը 41 միավորով 5-րդ տեղում է, իսկ Անգլիայի գործող չեմպիոնը 30 միավորով 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Դիեգո Կոստա, 90+1 - Ջեյսի Լինգարդ, 61

«Բորնմութ» - «Արսենալ»՝ 0:2

Մեսութ Օզիլ, 23, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում