20:48  ,  7 փետրվարի, 2016

Գարի Նեւիլի հերթական անհաջողությունը «Վալենսիայում»

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Բետիսին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց իսպանացի հարձակվող Ռուբեն Կաստրոն:

«Վալենսիան» Պրիմերայում դեռ չի հաղթել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Գարի Նեւիլի գլխավորությամբ եւ «Բետիսի» հետ 25 միավորով բաժանում է 12-13-րդ տեղերը: Իսպանիայի առաջնությունում վալենսիացիները նախորդ անգամ հաղթել են 2015-ի նոյեմբերի 7-ին:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բետիս» - «Վալենսիա»՝ 1:0

Ռուբեն Կաստրո, 49

Հեռացում՝ Խոսե Գայա, 85 («Վալենսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով