20:15  ,  7 փետրվարի, 2016

Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը չեն համապատասխանել «Շախտյորին»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը հեռացել են Կարագանդայի «Շախտյորից», որի կազմում անցնում էին փորձաշրջան, հայտնում է Sports.kz-ն:

Թուրքիայում հայ կիսապաշտպանները մասնակցել էին ուկրաինական «Վորսկլայի» դեմ ստուգողական խաղին, որում չեն տպավորել «Շախտյորի» մարզիչին:

Հիշեցնենք, որ Կարագանդայի թիմում փորձաշրջան է անցնում նաեւ Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն, ամենայն հավանականությամբ, պայմանագիր է կնքելու ղազախական ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով