20:08  ,  7 փետրվարի, 2016

Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում «Ակտոբեում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ակտոբեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս օրերին ղազախական ակումբը հավաք է անցկացնում Թուրքիայում եւ փորձարկում է մի շարք ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարոյանը փորձաշրջան էր անցնում ղազախական «Իրտիշում», որի կազմում անցկացրեց մեկ ստուգողական խաղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում