20:00  ,  7 փետրվարի, 2016

«Նապոլիի» ու «Յուվենտուսի» հերթական հաղթանակները, «Միլանը» միավորներ կորցրեց

Իտալական A Սերիայի 24-րդ տուրում առաջատար «Նապոլին» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Կարպիին», Թուրինի «Յուվենտուսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ, իսկ «Միլանը» տնային ոչ ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ՝ 1:1: Նեապոլցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում 11 մետրանոցից խփեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը 24 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Նապոլին» պահպանում է  2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ: «Միլանը» 6-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» - «Կարպի»՝ 1:0

Գոնսալո Իգուաին, 69 (11մ)

Հեռացում՝ Ռաֆայելե Բիանկո, 58 («Կարպի»)

«Ֆրոզինոնե» - «Յուվենտուս»՝ 0:2

Խուան Կուադրադո, 73, Պաուլո Դիբալա, 90+1

«Միլան» - «Ուդինեզե»՝ 1:1

Մ՛Բայե Նիանգ, 48 – Պաբլո Արմերո, 17

«Սասուոլո» - «Պալերմո»՝ 2:2

Գրեգորի Դեֆրել, 45+1, Սիմոնե Միսիրոլի, 50 – Ֆրանկո Վասկես, 30, Ուրոշ Ջուրջեւիչ, 53

Հեռացում՝ Աչրաֆ Լաազար, 75 («Պալերմո»)

«Տորինո» - «Կյեւո»՝ 1:2

Մարկո Բենասի, 19 – Բրունո Պերես, 34 (ինքնագոլ), Վալտեր Բիրսա, 72 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով