19:21  ,  7 փետրվարի, 2016

«Արսենալը» խնդիրներ չունեցավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»՝ 2 գոլերն էլ առաջին խաղակեսում խփելով 1 րոպեի ընթացքում:

Արսեն Վենգերի թիմը հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» եւ 5 միավոր զիջում է առաջատար «Լեսթերին», որին հանդիպելու է հաջորդ տուրում:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորնմութ» - «Արսենալ»՝ 0:2

Մեսութ Օզիլ, 23, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում