Իտալական A Սերիայի 24-րդ տուրում միլանյան «Ինտերը» 3:3 հաշվով ավարտեց հետնապահ «Վերոնայի» դեմ արտագնա խաղը: Հաշիվը սկզբնամասում բացեցին միլանցիները, սակայն «Վերոնան» ոչ միայն արագորեն հավասարեցրեց հաշիվը, այլեւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում ստացել էր 2 գոլի առավելություն: Այնուամենայնիվ, «Ինտերին» հաջողվեց փրկվել պարտությունից:
«Ինտերը» 45 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վերոնան» ունի 15 միավոր:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Վերոնա» - «Ինտեր»՝ 3:3
Ֆիլիպ Հելանդեր, 13, Էրոս Պիսանո, 16, Արտուր Իոնիտա, 57 – Ջեյսոն Մուրիլիո, 8, Մաուրո Իկարդի, 61, Իվան Պերիշիչ, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում