17:21  ,  7 փետրվարի, 2016

A Սերիա. 3 գոլը բավական չէ հետնապահին հաղթելու համար

Իտալական A Սերիայի 24-րդ տուրում միլանյան «Ինտերը» 3:3 հաշվով ավարտեց հետնապահ «Վերոնայի» դեմ արտագնա խաղը: Հաշիվը սկզբնամասում բացեցին միլանցիները, սակայն «Վերոնան» ոչ միայն արագորեն հավասարեցրեց հաշիվը, այլեւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում ստացել էր 2 գոլի առավելություն: Այնուամենայնիվ, «Ինտերին» հաջողվեց փրկվել պարտությունից:

«Ինտերը» 45 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վերոնան» ունի 15 միավոր:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 3:3

Ֆիլիպ Հելանդեր, 13, Էրոս Պիսանո, 16, Արտուր Իոնիտա, 57 – Ջեյսոն Մուրիլիո, 8, Մաուրո Իկարդի, 61, Իվան Պերիշիչ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում