17:01  ,  7 փետրվարի, 2016

ՀՖՖ. Ջեւան Չելոյանցը չէր կարող առնչություններ ունենալ «Ուլիսի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ռուսաստանցի գործարար Ջեւան Չելոյանցն առնչություն չունի Երեւանի «Ուլիսի» հետ:

«Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաեւ այն մասին, որ իբր ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը։ Իրականում, հայտնի գործարարը «Ուլիս» ակումբի հետ չէր կարող առնչություններ ունենալ եւ երբեք չի ունեցել, շատ պարզ պատճառով, քանի որ Ջեւան Չելոյանցը Երեւանի «Բանանց» ակումբի հովանավորն է եւ իր ներդրումներն ու կառավարման փորձը կիրառում է հենց այդ ակումբում»,- նշվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուլիսը» չի շարունակելու ելութը ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում