16:51  ,  7 փետրվարի, 2016

Ինքնագոլն օգնեց «Բարսելոնային»

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Բարսելոնան» Վալենսիայում 2:0 հաշվով հաղթեց «Լեւանտեին»: Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Լեւանտեի» իսպանացի պաշտպան Դավիդ Նավարոն, ով գրավեց սեփական դարպասը: Ավելացված ժամանակում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին: Սուարեսը 20 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: 0:1 հաշվի ժամանակ «Լեւանտեն» ունեցավ իրական գոլային պահեր, սակայն պատասխան գոլ խփել չհաջողվեց:

Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 0:2

Դավիդ Նավարո, 21 (ինքնագոլ), Լուիս Սուարես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում