14:20  ,  7 փետրվարի, 2016

ՀՖՖ-ն շնորհավորել է Գաել Անդոնյանին

Ֆրանսիական «Դիժոնի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը փետրվարի 7-ին նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Անդոնյանին՝ մաղթելով քաջ առողջություն եւ բազմաթիվ հաջողություններ կարիերայի ընթացքում։

Հիշեցնենք, որ «Դիժոնը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Գաել Անդոնյանին, որը մինչեւ 2018 թվականը պայմանագիր ունի ֆրանսիական «Մարսելի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում