15:22  ,  7 փետրվարի, 2016

Ժոզե Մոուրինյո. Շուտով կվերադառնամ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից դեկտեմբերին հեռացված Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ շուտով վերադառնալու է աշխատանքի:

«Լիակատար երջանիկ լինելու համար ինձ պետք է ամեն ինչ, այդ պատճառով վերադառնում եմ ֆուտբոլ: Ես այս ոլորտում աշխատում եմ այնքան, որքան հիշում եմ ինձ: Երբ 2007-ին հեռացա «Չելսիից», մի քանի ամսով դադար վերցրեցի, իսկ հիմա իմ երկրորդ ընդմիջումն է 15-16 տարվա ընթացքում: Մի բան միանշանակ է, որ շուտով կվերադառնամ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հիմնական թեկնածուն է: Փետրվարի 6-ին նա ներկա էր Դորտմունդի «Բորուսիայի» եւ Բեռլինի «Հերտայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղին, որն անցկացվեց Գերմանիայի մայրաքաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում