Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բեռլինի «Հերտայի» դեմ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Այսպիսի խոտածածկով խաղադաշտը լուրջ խնդիր է մի թիմի համար, որը ցանկանում է գրոհել եւ վերահսկել խաղը: Սակայն ոչ ոքիի պատճառը խոտածածկը չէ: Առաջին խաղակեսում մեր թիմը բավականաչափ լավ չէր գործում եւ շատ դանդաղ էր: Ընդմիջումից հետո իրավիճակը փոխվեց, բայց «Հերտան» պաշտպանվում էր ամբողջ թիմով»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» պահպանում է 10 միավորի առավելությունը երրորդ տեղում գտնվող «Հերտայի» նկատմամբ եւ 8 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում