11:05  ,  7 փետրվարի, 2016

Գեւորգ Ղազարյանն ապաքինվել է

Հայաստանի հավաքականի ու պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն, գրում է A Bola-ն:

Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ դեկտեմբերի 5-ին կայացած խաղում ծնկի վնասվածք ստացած Ղազարյանն արդեն մարզվում է խաղադաշտում եւ շուտով կկարողանա օգնել իր թիմին:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 11 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով