00:26  ,  7 փետրվարի, 2016

Պաշտոնական. Մաուրո Գեւգեոզյանը պայմանագիր կնքեց «Աթլետիկո Բուկարամանգայի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Կոլումբիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Աթլետիկո Բուկարամանգան» պաշտոնապես հայտարարել է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանի տեղափոխության մասին:

Փետրվարի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն մեկ տարվա պայմանագիր է կնքել կոլումբիական ակումբի հետ: «Աթլետիկո Բուկարամանգան» հաջորդ խաղն անցկացնելու է փետրվարի 7-ին «Պատրիոտասի» հետ, բայց Մաուրո Գեւգեոզյանը չի հայտավորվել այդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից վարձավճարով հանդես էր գալիս պերուական «Ալյանսայում», իսկ վերջերս վերադարձել էր ուրուգվայական «Ֆենիքս»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով