00:02  ,  7 փետրվարի, 2016

Պաշտոնական. Ջեյմի Վարդին երկարաձգել է «Լեսթերի» հետ պայմանագիրը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նորեկ Ջեյմի Վարդին երկարաձգել է «Լեսթերի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Անգլիացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: «Լեսթերը» 29-ամյա Վարդիին 2012-ին մեկ միլիոն ֆունտ ստերլինգով է գնել «Ֆլիթվուդ Թաուն» ակումբից: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 25 խաղի եւ 18 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ «Լեսթերը» 53 միավորով առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում