23:20  ,  6 փետրվարի, 2016

«Բավարիան» գոլ չխփեց Լեւերկուզենում

Մյունխենի «Բավարիան» ու Լեւերկուզենի «Բայերը» չպարզեցին հաղթողին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում: Խաղը կայացավ Լեւերկուզենում եւ ավարտվեց 0:0 հաշվով:

«Բավարիան» պահպանում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 8 միավորի առավելությունը: «Բայերը» 5-րդ տեղում է եւ 21 միավոր զիջում է առաջատարին: 

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 0:0

Հեռացում՝ Խաբի Ալոնսո, 84 («Բավարիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով