00:20  ,  7 փետրվարի, 2016

Փարիզ. Հայ ձյուդոիստների արդյունքները

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկեւիչը մասնակցել են Փարիզի Մեծ սաղավարտին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

60 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Դավթյանն անցկացրել է 4 հաղթական գոտեմարտ: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտվել է ճապոնացի Տորու Շիշիմեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ կորեացի Վոն Ջին Կիմին: Դավթյանը վաստակել է վարկանիշային 100 միավոր եւ բավարարվել 5-րդ տեղով:

66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանն անցկացրել է երկու հաղթական գոտեմարտ, այնուհետեւ պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոիստը վարկանիշային 48 միավոր է ձեռք բերել:

Հայաստանի հավաքականի միակ կին ձյուդոիստ Ժաննա Ստանկեւիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում