23:05  ,  6 փետրվարի, 2016

«Ռայո Վալյեկանոն» հաղթեց առանց Արաս Օզբիլիսի

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»:

«Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը երկրորդ խաղում անընդմեջ բացակայում էր հայտացուցակից: Իսպանական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:

«Ռայո Վալյեկանոն» ունի 23 միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Լաս Պալմաս»՝ 2:0

Միկու, 2, Բեբե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով