Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»:
«Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը երկրորդ խաղում անընդմեջ բացակայում էր հայտացուցակից: Իսպանական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:
«Ռայո Վալյեկանոն» ունի 23 միավոր եւ զբաղեցնում է 14-րդ տեղը:
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Լաս Պալմաս»՝ 2:0
Միկու, 2, Բեբե, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում