22:26  ,  6 փետրվարի, 2016

Յուրգեն Կլոպը վիրահատվել է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փետրվարի 6-ին ենթարկվել է կույր աղիքի հեռացման վիրահատության, գրում է ВВС-ն:

Վիրահատությունը հաջող է անցել եւ շուտով գերմանացի մասնագետը կվերադառնա աշխատանքի: Կլոպը փետրվարի 6-ին տեղափոխվել էր հիվանդանոց՝ սուր ցավեր զգալով որովայնի շրջանում: Նա բաց թողեց «Լիվերպուլ» - «Սանդերլնենդ» Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղը, որում լիվերպուլցիները վերջնամասում բաց թողեցին հաղթանակը եւ բավարարվեցին ոչ ոքիով՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում