20:50  ,  6 փետրվարի, 2016

Տորեսի գոլն ու «Աթլետիկոյի» կամային հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ: Հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբում բացեցին հյուրերը, սակայն «Աթլետիկոն» խփեց 3 գոլ եւ 51 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը 2 խաղ պակաս է անցկացրել:

Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց փոխարինման դուրս եկած Ֆերնանդո Տորեսը, որը վերջերս է վերականգնվել վնասվածքից:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 3:1

Խոսե Խիմենես, 56, Սաուլ, 63, Ֆերնանդո Տորես, 90+1 – Կեկո, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում