21:00  ,  6 փետրվարի, 2016

«Լիվերպուլը» չպահպանեց 2 գոլի առավելությունը, «Տոտենհեմը» բարձրացավ երկրորդ տեղ

Անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» 2:2 հաշվով ավարտեց «Սանդերլենդի» դեմ տնային խաղը, իսկ «Տոտենհեմը» Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: Լիվերպուլում կայացած խաղի մինչեւ 82-րդ րոպեն տանտերերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը:

Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» եւ 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Լիվերպուլցիները 35 միավորով 8-րդն են:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սանդերլենդ»՝ 2:2

Ռոբերտո Ֆիրմինո, 60, Ադամ Լալանա, 70 – Ադամ Ջոնսոն, 82, Ջերմեյն Դեֆո, 89

«Տոտենհեմ» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Կիրան Տրիպեր, 64

«Նյուքասլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:0

Ալեքսանդր Միտրովիչ, 31

«Սթոք Սիթի» - «Էվերտոն»՝ 0:3

Ռոմելու Լուկակու, 11 (11մ), Շեյմուս Կոլեման, 28, Աարոն Լենոն, 42

«Սուոնսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1

Գիլֆի Սիգուրդսոն, 13 – Սքոթ Դան, 47

«Աստոն Վիլա» - «Նորվիչ»՝ 2:0

Ջոլեոն Լեսկոտ, 45, Գաբրիել Ագբոլոհոր, 51

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 1:0

Մայա Յոշիդա, 9

Հեռացում՝ Վիկտոր Վանյամա, 54 («Սաութհեմփթոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում