«Ալաշկերտն» Անթալիայում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Սիոֆոկին»: Հայկական ակումբի կազմում առաջին խաղակեսում աչքի են ընկել Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը:
Ընդմիջումից հետո Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը՝ խաղադաշտ դուրս բերելով հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին: Հունգարացի ֆուտբոլիստները կրճատել են հաշիվը, բայց ավելին անել չի հաջողվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում