20:23  ,  6 փետրվարի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» մեկ միավոր տարավ Բեռլինից

Դորտմունդի «Բորուսիան» եւ Բեռլինի «Հերտան» խաղաղությամբ բաժանվեցին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում: Բեռլինում գրանցվեց 0:0 հաշիվը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր, իսկ առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: «Բորուսիայի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ բեռլինցիներն աչքի էին ընկնում վստահ պաշտպանությամբ: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիներն ավելի ակտիվ էին եւ ունեին խաղային նկատելի առավելություն, բայց գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

Թոմաս Տուխելի թիմն ունի 45 միավոր ու պահպանում է 10 միավորի առավելությունը երրորդ տեղում գտնվող «Հերտայի» նկատմամբ: Առաջատար Մյունխենի «Բավարիան» հավաքել է 52 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Դ՝ 0:0

«Այնտրախտ Ֆ.» - «Շտուտգարտ»՝ 2:4

Ալեքսանդր Մեյեր, 52, Սաբոլչ Հուստի, 90 – Կրիստիան Գենտներ, 29, Դանիել Դիդավի, 45, Գեորգ Նիդերմեյեր, 65, Ֆիլիպ Կոստիչ, 67 (11մ)

Հեռացումներ՝ Կարլոս Զամբրանո, 76 – Դանիել Դիդավի, 67

«Հանովեր» - «Մայնց»՝ 0:1

Ջաիրո, 24

 «Ինգոլշտադտ» - «Աուգսբուրգ»՝ 2:1

Մարվին Մատիպ, 59, Մորից Հարտման, 58 (11մ) – Կոստաս Ստաֆիլիդիս, 14

«Շալկե» - «Վոլֆսբուրգ»՝ 3:0

Կլաս-Յան Հունտելար, 24, Յոհանես Գեյս, 35, Ալեսանդրո Սչոֆ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով