19:37  ,  6 փետրվարի, 2016

Մոուրինյոն՝ Դորտմունդի «Բորուսիայի» խաղին (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն ներկա է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Բեռլինի «Հերտայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղին, գրում է Bild-ը:

Պորտուգալացի մասնագետը Բեռլինում ընթացող հանդիպմանը հետեւում է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հետ, որը նրան հրավիրել է հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է դեկտեմբերին, իսկ այժմ գործազուրկ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով