18:38  ,  6 փետրվարի, 2016

«Լեսթերի» վստահ հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի առաջին խաղը կայացավ «Էտիհադ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթերին»: Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերը» ցուցադրեց չեմպիոնական ֆուտբոլ եւ վստահ հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Հյուրերին հաջողվեց խփել արագ գոլ, որը երրորդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց գերմանացի պաշտպան Ռոբերտ Հուտը: Ընդմիջումից քիչ անց «Լեսթերի» առավելությունը կրկնապատկեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը, իսկ 60-րդ րոպեին Ռոբերտ Հուտը հաշիվը դարձրեց 0:3՝ դառնալով դուբլի հեղինակ: «Մանչեսթեր Սիթիի» հեղինակության գոլը 87-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը քիչ անց կորցրեց եւս մեկ գոլային պահ:

Կլաուդիո Ռանյերիի թիմը հավաքեց 53 միավոր եւ արդեն 6 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: 2-3-րդ տեղերը բաժանող «Տոտենհեմն» ու «Արսենալն» 8-ական միավոր են զիջում առաջատարին, բայց մեկական խաղ պակաս են անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր»՝ 1:3

Սերխիո Ագուերո, 87 – Ռոբերտ Հուտ, 3, 60, Ռիհադ Մահրեզ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում