18:07  ,  6 փետրվարի, 2016

Յուրգեն Կլոպը տեղափոխվել է հիվանդանոց

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փետրվարի 6-ին տեղափոխվել է հիվանդանոց: Գերմանացի մասնագետի մոտ ախտորոշվել է կույր աղիքի խնդիրներ, գրում է Daily Mail-ը:

Կլոպը բաց կթողնի «Լիվերպուլ» - «Սանդերլնենդ» Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղը, որը կկայանա փետրվարի 6-ին: Նշվում է, որ նախախաղային ասուլիսի ժամանակ մարզիչի մոտ խնդիրներ չեն եղել: Միայն փետրվարի 6-ին Կլոպը սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում: Եթե նա ենթարկվի կույր աղիքի վիրահատության, ապա կարող է բաց թողնել եւս մի քանի օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս