14:27  ,  6 փետրվարի, 2016

Վարդի. Կձգտենք Մանչեսթերից վերադառնալ հաղթանակով

«Մանչեսթեր Սիթին» ունի համաշխարհային մակարդակի շատ աստղեր, բայց «Լեսթերը» կարող է ճակատամարտ տալ բոլոր մրցակիցներին, ասել է Պրեմյեր լիգայի ընթացիկ լավագույն ռմբարկու, Անգլիայի հավաքականի եւ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին:

«Դժվար է լինելու, մենք գիտենք այդ մասին: Կձգտենք Մանչեսթերից վերադառնալ հաղթանակով: Նշանակություն չունի, թե ինչպես կխաղա «Սիթին»: Նրանք խաղում են տանը եւ կգրոհեն, բայց ամեն ինչ կախված է մեզնից: Մենք պետք է ցուցադրենք մեր խաղը եւ ապացուցենք, որ «Լեսթերն» արժանի է հաղթանակի»,- Վարդիի խոսքը մեջբերում է «Լեսթերի» պաշտոնական կայքը:

Փետրվարի 6-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:45-ին: Պրեմյեր լիգայի առաջատարը «Լեսթերն» է՝ 50 միավոր, երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 47:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում