13:46  ,  6 փետրվարի, 2016

Ագուերո. Վարդին որսորդ է

Վարդին ունի գերազանց գոլային հոտառություն եւ իրացման շատ բարձր մակարդակ, ասել է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի» հանդիպումից առաջ:

«Երբ հարձակվողը այդքան գոլ է խփում եւ միաժամանակ աչքի է ընկնում կայունությամբ, ապա որեւէ բան ավելացնել պետք չէ: Վարդին որսորդ է, որը միշտ պատրաստ է հարվածել: Ջեյմին անցկացնում է ֆանտաստիկ մրցաշրջան եւ արժանի է դրվատանքի բոլոր խոսքերին: «Լեսթերն» էլ իր խաղով է վաստակել առաջին տեղում ընթանալու իրավունքը»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 24 խաղում Վարդին խփել է 18 գոլ եւ գլխավորում է ռմբարկուների մրցավազքը: Ագուերոն 17 խաղում խփել է 13 գոլ:

Փետրվարի 6-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:45-ին: Պրեմյեր լիգայի առաջատարը «Լեսթերն» է՝ 50 միավոր, երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 47:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում