13:16  ,  6 փետրվարի, 2016

Միխայիլ Մարկոսովը միացել է «Սոլյարիսին»

30-ամյա հայ հարձակվող Միխայիլ Մարկոսովը կարիերան կշարունակի Մոսկվայի «Սոլյարիս» ակումբում, որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնի «Արեւմուտք» գոտում:

«Ստավրոպոլի», «Ռոտորի», «Դինամո Ստավրոպոլի», «Ուֆայի», «Սիբիրի», «Խիմկիի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Սոլյարիսի» հետ, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Մրցաշրջանի առաջին հատվածում 30-ամյա Մարկոսովը «Խիմկիի» կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 13 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ:

2013-ին Մարկոսովը հրավիրվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքական, սակայն այդպես էլ չմիացավ թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English