12:48  ,  6 փետրվարի, 2016

Պիսարոն՝ Բունդեսլիգայում 400 հանդիպում անցկացրած առաջին օտարերկրացի

Բրեմենի «Վերդերի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն առաջին օտարերկրացի ֆուտբոլիստն է, որը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 400 հանդիպում (182 գոլ): Հոբելյանական խաղում «Վերդերը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Հյուրերի միակ գնդակը 11 մետրանոցից խփել է Պիսարոն:

37-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգա է տեղափոխվել 1999-ին՝ միանալով «Վերդերին»: 2001-2007 թվականներին նա հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», այնուհետեւ մեկ մրցաշրջան խաղացել է Լոնդոնի «Չելսիում», մինչեւ 2012-ը՝ կրկին «Վերդերում»: 2012-ին Պիսարոն վերադարձավ «Բավարիա»: Անցած ամռանը նա դարձյալ միացավ «Վերդերին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով