11:25  ,  6 փետրվարի, 2016

«Հերտա» - «Բորուսիա Դ.», «Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում փետրվարի 6-ին կհանդիպեն Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերը» (50 միավոր) եւ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» (47)

Ֆավորիտ են համարվում դաշտի տերերը, որոնց հաղթանակի հավանականությունը ստացել է 1.6 գործակիցը: Ոչ ոքին ունի 4.20, «Լեսթերի» հաղթանակը՝ 6.00 գործակից:

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:45-ին:

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի Բեռլինի «Հերտային»: Ավելի բարձր են գնահատվում հյուրերի հնարավորությունները՝ 1.50: Ոչ ոքի արդյունքի գործակիցը 4.30 է, «Հերտայի» հաղթանակինը՝ 6.50:

«Հերտա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս