10:39  ,  6 փետրվարի, 2016

Զիդանն արգելափակել է Իսկոյի տեղափոխությունն «Արսենալ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», եթե չլիներ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիմադրությունը, հաղորդում է The Sun-ը:

«Արսենալը» պատրաստ է եղել Իսկոյի համար վճարել 45 միլիոն եվրո, եւ մադրիդյան ակումբի ղեկավարությունը համաձայնել է, սակայն տրանսֆերն արգելափակել է ֆրանսիացի մասնագետը: Ամռանը կողմերը կվերադառնան հնարավոր գործարքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English