00:24  ,  6 փետրվարի, 2016

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների թիվը կրճատվել է

Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունից՝ չստանալով Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը, հաղորդում է cafonline-ը:

Կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել էր պաշտպանել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը:

Ավելի ուշ Սեկսվալեն հայտարարել է, որ ցավում է Աֆրիկայի աջակցությունը չստանալու համար: Կոնֆեդերացիան խնդրել է նրան հանել թեկնածությունը, սակայն հարավաֆրիկացին պաշտոնապես դեռ ընտրարշավի մեջ է:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: 

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում