23:43  ,  5 փետրվարի, 2016

Օզբիլիսը դարձյալ հայտավորված չէ «Ռայո Վալյեկանոյում»

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» դարձյալ չի հայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին Պրիմերայի հերթական հանդիպմանը: Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» կհյուրընկալի «Լաս Պալմասին»: Մադրիդյան թիմը հայտավորել է 19 խաղացողների:

Ստամբուլի «Բեշիկթաշից» վարձակալությամբ Իսպանիա տեղափոխված Օզբիլիսը հայտավորված չէր նաեւ նախորդ հանդիպմանը: Այս շաբաթ «Ռայո Վալյեկանոյի» մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Օզբիլիսը վատառողջ է եւ բարձր ջերմության պատճառով բաց է թողել մարզումները:

Փետրվարի 6-ին կայանալիք «Ռայո Վալյեկանո» - «Լաս Պալմաս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում