Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին տիտղոսը վերադարձնելու շանս կստանա նոյեմբերին, հաղորդում է reviewjournal-ը: Այդ մասին հայտարարել է UFC նախագահ Դեյնա Ուայթը:
Հիշեցնենք, որ թեթեւագույն քաշային կարգում տիտղոսը Ռոնդա Ռոուզիից խլել է Հոլի Հոլմը՝ 2015թ. նոյեմբերի 15-ին նոկաուտի ենթարկելով նրան:
Մարտի 5-ին Հոլմը կանցկացնի տիտղոսի պաշտպանության առաջին մենամարտը Միշա Թեյթի հետ: Այդ մենամարտի հաղթողի հետ էլ նոյեմբերին կհանդիպի Ռոնդա Ռոուզիի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում