21:07  ,  5 փետրվարի, 2016

Զինված հարձակում Դուբլինում, մեկ զոհ, բռնցքամարտի շոուն տեղի չի ունենա

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նախատեսված պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր շոուն տեղի չի ունենա կշռման պաշտոնական արարողության ժամանակ զինված հարձակման պատճառով, հաղորդում է BBC-ն:

Ոստիկանական համազգեստով անհայտ տղամարդը կրակ է բացել Regency Hotel-ում AK-47 ինքնաձիգից: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Առայժմ հանցագործության դրդապատճառների մասին տեղեկություն չկա: Կազմակերպիչները որոշել են փետրվարի 6-ին նախատեսված միջոցառումները հետաձգել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում