21:49  ,  5 փետրվարի, 2016

«Միկան» ունի համալրումներ

Երեւանի «Միկան» պայմանագիր է կնքել 24-ամյա սերբ պաշտպան Միլոշ Կովաչեւիչի հետ: Մինչ այդ Կովաչեւիչը հանդես էր գալիս Լիտվայի «Սուդուվա» թիմում: Նա խաղացել է նաեւ սերբական «Մլադոստ», «Հայդուկ» եւ «Նովի Սադ» ակումբներում, Չեռնոգորիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: 

Կրկին «Միկայում» հանդես կգա պաշտպան Վարդան Մովսիսյանը, որն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Բանանցում», հաղորդում է «Միկայի» մամուլի ծառայությունը

Երեւանյան ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Նարեկ Բալայանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում