20:51  ,  5 փետրվարի, 2016

Աֆրիկան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում կպաշտպանի շեյխ Սալմանին

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունում Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման Իբարհիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: 

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերմո Շամպանը եւ Հարավային Աֆրիկայի բնակարանային շինարարության նախկին նախարար, Նելսոն Մանդելայի զինակից Տոկիո Սեկսվալեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում