19:42  ,  5 փետրվարի, 2016

Ուեյն Ռունին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ճանաչվել է անգլիական ակումբի լավագույն խաղացողը հունվարին, հաղորդում է manutd.com-ը:

30-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների քվեարկության արդյունքում, հետ է թողել Անտոնի Մարտիալին եւ Քեմերոն Բորթուիկք-Ջեքսոնին:

Ռունին հունվարին մասնակցել է վեց հանդիպման եւ խփել է նույնքան գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս