19:08  ,  5 փետրվարի, 2016

«Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Վայդենֆելերի հետ

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Ռոման Վայդենֆելերի հետ, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Նախորդ պայամանգիրն ավարտվում էր ամռանը: Նորը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիսի 30-ը:

Գերմանացի դարպասապահն արդեն 14 տարի հանդես է գալիս «Բորուսիայում»: Ընթացիկ մրցաշրջանում Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հիմնական դարպասապահը Ռոման Բյուրկին է: Վայդենֆելերն անցկացրել է 9 հանդիպում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում