13:04  ,  5 փետրվարի, 2016

Նիկոլ Հարությունովը բավարարվեց բրոնզե մեդալով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող ԽՍՀՄ հերոս Վիկտոր Լիվենցեւի հուշամրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկներից բրոնզե մեդալ է նվաճել 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, որը պարտություն է կրել կիսաեզրափակիչում:

Մրցաշարին մասնակցում են 17 երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Հունաստան, Ադրբեջան, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիգերիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էկվադոր) 100 մարզիկներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս