09:40  ,  4 փետրվարի, 2016

«Չելսին» Ֆալկաոյին չի հայտավորել Չեմպիոնների լիգային

Լոնդոնի «Չելսին» Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին չի հայտավորել է Չեմպիոնների լիգային, հայտնում է ակումբի կայքը:

«Չելսիում» վարձավճարով հանդես եկող Ֆալկաոն շարունակում է վերականգնվել վնասվածքից: Չեմպիոնների լիգայի հայտացուցակում նրան փոխարինել է բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն, որը վերջերս է տեղափոխվել անգլիական ակումբ եւ վարձավճարով հանդես կգա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» ուժերը չափելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում