21:10  ,  3 փետրվարի, 2016

Նայջել Դե Յոնգը՝ «Լոս Անջելես Գելաքսիի» խաղացող

Հոլանդացի կիսապաշտպան Նայջել Դե Յոնգը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն իտալական «Միլանն» էր, որը փետրվարի 1-ին փոխադարձ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը:

Նայջել Դե Յոնգը հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Սիթիում», «Այաքսում», «Համբուրգում»: Հոլանդիայի հավաքականում նա անցկացրել է 81 հանդիպում՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում