18:51  ,  3 փետրվարի, 2016

«Բանանցին» է միացել Հոլանդիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր խաղացող

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել 26-ամյա մակեդոնացի հարձակվող Դենիս Մահմուդովի հետ, որն ունի նաեւ Հոլանդիայի քաղաքացիություն եւ երկար տարիներ հանդես է եկել Հոլանդիայի առաջնությունում: Նա հանդես է եկել «Ապելդորն», «Զվոլե», «Սպարտա Ռոտերդամ» թիմերի կազմերում: «Զվոլեի» կազմում նա հանդես է եկել Հոլանդիայի ուժեղագույն լիգայում եւ դարձել է Հոլանդիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Մահմուդովի նախորդ թիմն է եղել բուլղարական «Լեւսկին», հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

2014/15 մրցաշրջանում Մահմուդովը Ռոտերդամի «Սպարտայի» կազմում մասնակցել է Հոլանդիայի առաջնության Eereste Divisie-ի (երկրորդ մակարդակ) 32 խաղի եւ դարձել է 14 գոլի հեղինակ: 

Ընդհանուր առմամբ Հոլանդիայի տարբեր մակարդակների առաջնություններում նա մասնակցել է 84 խաղի եւ դարձել է 95 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով