11:25  ,  1 փետրվարի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը պահպանել է չորրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է չորրորդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2792 վարկանիշ:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են ռուս Վլադիմիր Կրամնիկն ու հոլանդացի Անիշ Գիրին:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 45-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 94-չրդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը 98-րդը:

ՖԻԴԵ, փետրվարի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2844 վարկանիշ 

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801

3. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2801

4. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2792

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 2787

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2787

7. Մաքսիմ-Վիշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2785

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2784

9. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2800

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2773

45. Գաբրիել Սարգսյան - 2702

94. Վլադիմիր Հակոբյան - 2656

98. Սերգեյ Մովսեսյան - 2653

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում